Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քնի որակը պայմանավորված է ոչ միայն ձեր քնի ռեժիմով և ննջասենյակի մթությամբ. կարևոր է նաև այն, թե երեկոյան ինչ է եղել ձեր ափսեի մեջ: Այս առումով ամենաթերագնահատված սննդամթերքներից մեկը դդմի սերմերն են, հաղորդում է El.kz-ն։
Ընդամենը 100 գրամ դդմի սերմերը պարունակում են մագնեզիումի օրական չափաբաժինը: Մարդն օրական միջինում կարիք ունի մոտ 300-400 մգ,ի և մեկ փոքր նախուտեստն արդեն իսկ բավարարում է այս պահանջի զգալի մասը։
Մագնեզիումը մասնակցում է սերոտոնինի արտադրությանը, որը հետո վերածվում է մելատոնինի՝ քուն առաջացնող հորմոնի: Այն նաև բարձրացնում է ուղեղի այն նյութ, որը պատասխանատու է նյարդային լարվածության և անհանգստության նվազեցման համա: Ըստ էության, մագնեզիումը օգնում է ուղեղին անցնել «մտածողության» ռեժիմից «քնի» ռեժիմի:
Research in Medical Sciences հանդեսում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ութ շաբաթ մագնեզիում օգտագործելը զգալիորեն բարելավել է քնի որակը անքնություն ունեցող մարդկանց մոտ:
Մագնեզիումից բացի, դդմի սերմերը պարունակում են տրիպտոֆան՝ ամինաթթու, որը նույնպես ուղղակիորեն կապված է քնի որակի հետ: Որոշ ուսումնասիրություններ ենթադրում են, որ ընդամենը 1 գրամ տրիպտոֆանը կարող է զգալիորեն բարելավել քնի որակը:
Սակայն էական խնդիր կա. 100 գրամ դդմի սերմերը պարունակում են 500 կալորիա, ուստի միայն մարզիկները պետք է քնելուց առաջ դդմի սերմեր ուտեն: Այնուամենայնիվ, մագնեզիումով հարուստ այլ սննդամթերքներ, ինչպիսիք են ավոկադոն և շոկոլադը, նույնպես խորհուրդ չի տրվում ուտել քնելուց առաջ: Բացառություն է կազմում սպանախը, որը նույնպես հարուստ է մագնեզիումով:
Դդմի սերմերը կարելի է ուտել առանց աղի՝ հում կամ թեթևակի չորացրած։ Պարզապես պետք չէ չարաշահել աղը, քանի որ այն չեզոքացնում է դրանց որոշ օգտակար հատկություններ։ Երեկոյան մի փոքր բուռ դդմի սերմ ուտելը կապահովի գիշերվա հանգիստ քունը։