Ովքեր են Ադրբեջանից ինքնաթիռով եկել Հայաստան
Քաղաքական
11:16 29/04/2026
Տարածաշրջան

Ովքեր են Ադրբեջանից ինքնաթիռով եկել Հայաստան

Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը գտնվում է Հայաստանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ ադրբեջանական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում։

Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի նախագահն է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։Քաղավիացիայից ArmeniaSputnik–ին հայտնել էին, որ պաշտոնական պատվիրակություն է Ադրբեջանից ժամանել ՀՀ։ Այլ մանրամասներ չհաղորդեցին։

Panorama.am-ը  հետաքրքրվել էր ՀՀ ԱԳՆ-ից, թե Ադրբեջանից ի՞նչ պատվիրակություն է ժամանալ Հայաստան։ Սակայն դեռևս պատասխան չենք ստացել։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ովքեր են Ադրբեջանից ինքնաթիռով եկել Հայաստան