ՀՀ ԱԳՆ-ից հաստատեցին՝ Հայաստանում է Ադրբեջանի փոխվարչապետը
Քաղաքական
11:48 29/04/2026
Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ից հաստատեցին՝ Հայաստանում է Ադրբեջանի փոխվարչապետը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հաստատեցին, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ 

Նա այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն:

Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Քաղավիացիայից հայտնել էին, որ պաշտոնական պատվիրակություն է Ադրբեջանից ժամանել ՀՀ։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնել էին, որ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը գտնվում է Հայաստանում, նաև տեղեկացնելով, որ ադրբեջանական պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում։

Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի նախագահն է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder