Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ոստիկանության ավտոբուսի հետ հայտնի վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնшuպшն եղել
ՆԳՆ գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է ուղևոր Բաբկեն Համբարյանը: Լուրը հայտնում է «Իշխանություն» լրատվականը։
Նույն օրը ինքնшսպան է եղել նաև նրա եղբայրը՝ Բախշիկ Համբարյանը։ Վթարի օրը հիվանդանոցում մահացել էր նաև մեքենայի վարորդը։
Տեղեկությունը «Իշխանություն» լրատվականը ճշտեց Ներքին գործերի նախարարությունից։
«Ապրիլի 18-ին, ժամը 17․42-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում Սպիտակի շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ Արևաշող բնակավայր, 7-րդ փ., 20 հասցեում արձանագրել են պարանով կախված 64-ամյա տղամարդու մահը։ Մեկնած Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նշված հասցեում հայտնաբերել են 64-ամյա տղամարդու դին»,- հայտնեցին ՆԳՆ-ից։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն նախաքննությունը դեռ չավարտված իշխանականները հայտարարեցին, թե վթարի մեղավորը «Նիսսանի» վարորդն է:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Նիկոլ Փաշինյանի հետ դեպի Սպիտակ քարոզարշավի մեկնող ՆԳՆ ոստիկանական գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել: Վթարի հետևանքով մահացել էր 1 մարդ, 12 ոստիկան դիմել էին բժշկի օգնությանը: