Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատկերացրեք՝ հայ մարդուն և ադրբեջանցու միջև տեղի է ունենում միջադեպ։ ՔՊ-ականները հայտարարելու են, որ մենք չենք կարող նրանց պատժել. Նարեկ Կարապետյան
Ադրբեջանի փոխվարչապետ Մուսթաֆաևի հայտարարությունը՝ Ջուջևան գնալու մասին պրոպագանդիստական, քաղաքական քայլ է, նա ցանկանում է ցույց տալ, որ կան ադրբեջանցիներ, որ ծնվել են Հայաստանում։ Այս մասին հայտարարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ ընդգծելով, որ այդ հայտարարոթյունը մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի համար քարոզչական հնարք է։
«Միաժամանակ մենք լսեցինք նրա դասարանցու հայատարարարությունը, որ այդ մարդը գերազանց սովորելով միշտ մի սխալ է արել, Հայաստան բառը փոքրատառ է գրել։ Նրանք մեր երկիրը չեն տեսնում անկախ ու ինքնիշխան։ Նրանք մեր երկիրը համարում են իրենց համար հակառակորդ։ Մենք պետք է կարողանանք ուժեղ երկիր և երաշխավորների միջոցով ունենալ երկարաժամկետ խաղաղություն։ Պատկերացրեք, 300 հազար ադրբեջանցի է գալիս Հայաստան, ու հայ մարդուն և ադրբեջանցու միջև տեղի է ունենում միջադեպ։ ՔՊ-ականները հայտարարելու են, որ մենք չենք կարող նրանց պատժել, քանի որ այդ դեպքում խաղաղությունը կաթարվի ու պետարազմ կսկսի մեր դեմ։ Մենք մեր երկրում կհայտնվենք գերիի կարգավիճակում»,-ասաց Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։