Գագիկ Ծառուկյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ մարզաշխարհի հեղինակավոր կառույցների ղեկավարներից, տարբեր ֆեդերացիաների նախագահներից
Սպորտ
21:47 30/04/2026
Հայաստան

Գագիկ Ծառուկյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ մարզաշխարհի հեղինակավոր կառույցների ղեկավարներից, տարբեր ֆեդերացիաների նախագահներից

Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ մարզաշխարհի հեղինակավոր կառույցների ղեկավարներից, տարբեր ֆեդերացիաների նախագահներից։

Միջազգային գործընկերներն իրենց անվերապահ վստահությունն են հայտնում հայրենական սպորտի ղեկավարին՝ ընդգծելով, որ այն զարգացման նոր էջ է մարզաշխարհի համար։

Գագիկ Ծառուկյանին շնորհավորել են Ձյուդոյի համաշխարհային ասոցիացիայի ներկայացուցիչ Ուսադա Կենջին,  SKF-ի մոլդովայի ֆեդերացիայի նախագահ Ռուսլան Իվանովիչը, Սիրողական բռնսքամարտի ասոցիացիայի նախագահ Ջորջիո Տոկտարդիսը, Մուայթայի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Սիմոնա Ռինալդին, Եվրոպական GTF-ի նախագահ Սերխիո Մաստրոսանտին, Մարտարվեստների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ռիշատ Սայապովը;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder