Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Axios. Պենտագոնը Թրամփի համար ասուլիս կանցկացնի Իրանի դեմ նոր հարվածների թեմայով
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը ապրիլի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար հատուկ ճեպազրույց կանցկացնի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման նոր հնարավոր սցենարների վերաբերյալ։Այդ մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
«Այս ճեպազրույցը ցույց է տալիս, որ Թրամփը լրջորեն քննարկում է լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը կամ բանակցություններում առկա փակուղուց դուրս գալու, կամ պատերազմի ավարտից առաջ վերջնական հարված հասցնելու համար», - նշել է լրատվամիջոցը։
Axios-ի աղբյուրների համաձայն՝ Պենտագոնը պատրաստել է Իրանի դեմ «կարճ և հզոր» հարվածների ալիք սկսելու ծրագիր՝ երկխոսության փակուղուց դուրս գալու հույսով։ Լրատվամիջոցի տվյալներով՝ մի շարք հարձակումներից հետո ԱՄՆ-ն հույս ունի ճնշում գործադրել Իրանի ղեկավարության վրա՝ «վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ և ցուցաբերելու ավելի մեծ ճկունություն»։
Ռազմական գործողությունների վերսկսման մեկ այլ սցենար, որը կներկայացվի նախագահին, ներառում է «Հորմուզի նեղուցի մի մասի գրավում»՝ ջրային ճանապարհը առևտրային նավագնացության համար բացելու նպատակով։ «Նման գործողությունը կարող է ներառել ցամաքային ուժերի օգտագործում», - ընդգծել է Axios-ը։ Մեկ այլ տարբերակ է հատուկ նշանակության ուժերի ,ոբիլիզացում՝ Իսլամական Հանրապետության բարձր հարստացված միջուկային վառելիքի պաշարները գրավելու համար։
Պորտալի աղբյուրների համաձայն՝ նախագահի ճեպազրույցին ներկա կլինի նաև Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։