«Հրապարակ». Ավետիք Քերոբյանն ընդգրկվել է «Դեմ եմ բոլորին» քաղաքական ուժի ցուցակում
Օրվա մամուլ
08:18 30/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Ավետիք Քերոբյանն ընդգրկվել է «Դեմ եմ բոլորին» քաղաքական ուժի ցուցակում

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ, «Հայաքվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանը, մեր տեղեկություններով, ընդգրկվել է «Դեմ եմ բոլորին» քաղաքական ուժի ցուցակում, որն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Դեռ շաբաթներ առաջ տեղեկություն ունեինք, որ Քերոբյանը դուրս է գալիս «Հայաքվեից», բայց նա ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ սպասում է որոշ զարգացումների։

Հիմա, երբ «Հայաքվեն» որոշել է չառաջադրվել, այլ աջակցել ընդդիմադիր ուժերին, ըստ ամենայնի` «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, Քերոբյանը վերջնական որոշում է կայացրել և մտել ցուցակ։ Մեզ հետ զրույցում Ավետիք Քերոբյանն ասաց. «Երևի թե գիտեք, թե ինչ է «Բոլորին դեմ եմ»-ը, և ինչ նշանակություն ունի այդ ցուցակը: Ընդամենը տեխնիկական միջոց է` ընտրություններին մասնակցելու, այդ ցուցակում որևէ մեկը ԱԺ-ում պատգամավոր դառնալու մտադրություն, կարիք կամ հնարավորություն չունի»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder