Ուզում եմ թե՛ Վրաստանին, թե՛ մեզ շնորհավորել այդ առիթով. Նիկոլ Փաշինյան
Սպորտ
11:24 30/04/2026
Հայաստան

Ուզում եմ թե՛ Վրաստանին, թե՛ մեզ շնորհավորել այդ առիթով. Նիկոլ Փաշինյան

«Ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ FIFA-ն մի շատ կարևոր որոշում է կայացրել՝ 2029 թվականի Աշխարհի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Ուզում եմ թե՛Վրաստանին, թե մեզ շնորհավորել այդ առիթով»։

Նա նաև շնորհակալություն հայտնեց Վրաստանի գործընկերներին և անձամբ վարչապետ Կոբախիձեին՝ այդ հարցում արդյունավետ և սերտ գործակցության համար։

Ըստ Փաշինյանի, այն մեծ իրադարձություն է Երկրի կյանքում՝ և՛ ֆուտբոլային, և՛ մնացած բոլոր առումներով։

«Եվ հիմա, ինչպես ասում են, անցնում ենք գործի։ Ինչպես նախատեսված է նախ պետք է ձևավորվի աշխատանքային խումբ՝ էս տրամաբանության մեջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ»,-ասաց Փաշինյանը և կարևորց, որ FIFA-ի և Վրաստանի հետ քննարկեն, թե կազմկոմիտեն միասնական է լինելու, թե առանձին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ասաց, որ ակնկալում են մոտ 100000 երկրպագու և Երևանում կլինի մինչև 20 խաղ, իսկ Վանաձորում և Իջևանում միասին 10 խաղ։

Նա նշեց, որ շատ մեծածավալ իրադարձություն է 2029 թվականի սեպտեմբերին և արդեն որոշումներ են ընդունել Վանաձորի ստադիոնի վերանորոգման, իսկ Իջևանում նորը կառուցելու ուղղությամբ՝ FIFA-ի չափանիշենրով։

 Փաշինյանն էլ ասաց, թե աննախադեպ շատ են լինելու զբոսաշրջիկները՝ հավելելով. «Այդքան երկրպագու մտնեն Իջևան կարող է սնունդը վերջանա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder