Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գագիկ Ծառուկյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ մարզաշխարհի հեղինակավոր կառույցների ղեկավարներից, տարբեր ֆեդերացիաների նախագահներից
Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ մարզաշխարհի հեղինակավոր կառույցների ղեկավարներից, տարբեր ֆեդերացիաների նախագահներից։
Միջազգային գործընկերներն իրենց անվերապահ վստահությունն են հայտնում հայրենական սպորտի ղեկավարին՝ ընդգծելով, որ այն զարգացման նոր էջ է մարզաշխարհի համար։
Գագիկ Ծառուկյանին շնորհավորել են Ձյուդոյի համաշխարհային ասոցիացիայի ներկայացուցիչ Ուսադա Կենջին, SKF-ի մոլդովայի ֆեդերացիայի նախագահ Ռուսլան Իվանովիչը, Սիրողական բռնսքամարտի ասոցիացիայի նախագահ Ջորջիո Տոկտարդիսը, Մուայթայի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Սիմոնա Ռինալդին, Եվրոպական GTF-ի նախագահ Սերխիո Մաստրոսանտին, Մարտարվեստների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ռիշատ Սայապովը;