Մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս. Գագիկ Սուրենյան
Հասարակություն
10:53 30/04/2026
Հայաստան

Մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս. Գագիկ Սուրենյան

«Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է  կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։ Այսինքն մեզ  սպասվում է  ոչ սառը, բայց տեղումնառատ մայիսի»,-հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի  տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 

Նա նշում է, որ մայիսը Հայաստանի տարածքում տարվա ընթացքում ամենախոնավ ամիսն է, տեղումները մայիսին հիմնականում դիտվում են երեկոյան ժամերին և գիշերը։

«Ի տարբերություն ապրիլի, զգալիորեն կկրճատվեն ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքեր։ Օդի ջերմաստիճանը գիշերայի, ցերեկային ժամերին կլինի մոտ 5-6 աստիճանով ավելի բարձր, քան ապրիլին։

Առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է +30 աստիճան, որը կդիտվի մայիսի 3-րդ տասնօրյակում»,- ասում է Գ.Սուրենյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս. Գագիկ Սուրենյան