Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թեհրանը կպաշտպանի իր նվաճումները միջուկային ոլորտում և հրթիռային տեխնոլոգիաներում, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
«90 միլիոն քաջարի և բարեպաշտ իրանցիներ և հայրենակիցներ երկրի ներսում և դրսում բոլոր եզակի, հոգևոր, մարդկային, գիտական և արդյունաբերական ներուժը, ինչպես նաև նոր և հիմնարար տեխնոլոգիաները՝ սկսած նանոտեխնոլոգիայից և կենսատեխնոլոգիայից մինչև միջուկային և հրթիռային տեխնոլոգիաներ, համարում են ազգային ձեռքբերումներ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Խամենեին Իրանում Պարսից ծոցի օրվա կապակցությամբ արված հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ Իրանը մտադիր է պաշտպանել այս բոլոր նվաճումները այնպես, ինչպես պաշտպանում է իր ցամաքային, ծովային և օդային սահմանները։