Լոկացիաներ՝ գեղեցիկ ֆոտոշութերի համար. Խորհուրդ է տալիս Panorama.am-ի լուսանկարիչը
Հասարակություն
11:54 01/05/2026
Հայաստան

Լոկացիաներ՝ գեղեցիկ ֆոտոշութերի համար. Խորհուրդ է տալիս Panorama.am-ի լուսանկարիչը

Մայիսյան արձակուրդները հնարավորություն են շրջել, տեսնել ու հիանալ Հայաստանի տեսարժան վայրերով, հանգիստն անցկացնել բնության գրկում։

Օգտակարն ու հաճելին համատեղելու համար Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը խորհուրդ է տալիս մի քանի վայրեր՝ լոկացիաներ տարվա այս եղանակին գեղեցիկ լուսանկարներ ունենալու համար։

«Քանի որ այս գարնանը տեղումները շատ են, կանաչն ավելի փարթամ է ու գրավիչ  ։ Արարատյան դաշտավայրում, ճիշտ է, մրգատու ծառերն արդեն ծաղկել են, ծաղիկը թափվել է, բայց խնամված այգիներում գեղեցիկ կադրեր կարող են ստանալ Արարատ լեռան ֆոնին»,-նշում է լուսանկարիչը։

Եթե նախընտրում եք ծաղկած ծառերի ֆոնին նկարներ, ապա պետք է այցելել մի քիչ ավելի ցուրտ մարզեր՝ Արագածոտն, Կոտայք, դե եկեղեցիներով հարուստ Արագածոտնում չպետք է բավարարվել միայն այգիներում արված լուսանկարներներով։ Օրեր անց այստեղ դաշտերում կծաղկեն նաև երիցուկներն ու կակաչները։

Դեպի Կոտայք ճանապարհին արժե կանգ առնել ազատի ջրամբարի մոտ, որտեղ ստեղծագործ աչքը կարող է հրաշալի կադրեր ֆիքսել։ Գառնու հեթանոսական տաճարի մոտ ու բակում, Քարերի սիմֆոնիայի հուշարձանի լուսանկարվելու համար հրաշալի եղանակ է, քանի դեռ արևը կիզիչ չէ։







Քանի դեռ շոգերը վրա չեն հասել, կարելի է այցելել Սուրբ Էջմիածին՝ Մայր Աթոռի, Սուրբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիների ֆոնին ու խնամված այգում գեղեցիկ լուսանկարները երաշխավորված են։



Եթե մտադիր եք Երևանից մի քիչ հեռու քշել, ապա կարելի է կանգ առնել կապուտաչյա Սևանի մոտ։



 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder