Աշխատանքում հաջողության գրավականը 24 ժամ աշխատելն է, համառությունը, գործից հասկանալը. Սամվել Կարապետյան
Քաղաքական
10:41 01/05/2026
Հայաստան

Աշխատանքում հաջողության գրավականը 24 ժամ աշխատելն է, համառությունը, գործից հասկանալը. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը շնորհավորում է քաղաքացիներին Մայիսի 1-ի տոնի առիթով։ «5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին» շարքի հերթական հաղորդման ժամանակ պատասխանելով հարցին՝ տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, ո՞ր է հաջողության գրավականը, Կարապետյանը պատասխանել է. «Հաջողությունների գրավականը շատ ծանր աշխատանքն է, առաջին հերթին 24 ժամ աշխատելու արդյունք է։ Սկզբնական շրջանում նույնիսկ միգուցե ավելի շատ։ Համառությունն է։ Շատ կարևոր է գործից հասկանալը»։

Հարցին՝ ի՞նչ հետաքրքիր պատմություն կպատմի տասնյակ տարիների աշխատանքային գործունեության հետ կապված, Ս. Կարապետյանն ասել է. «Շատ հետաքրքիր պատմություններ կան։ Բայց   կարողացանք անցնել ու լավ անցնել 90-ական թվականները։ Ես այդ ժամանակ  արդեն Փաշինյանի շատ սիրած Կալուգայում էի։ Իրոք, ծանր ժամանակներ էին։ Մենք պատվով անցանք, դրանից հետո ամեն ինչը մի քիչ ավելի հեշտ էր, բայց դա մեծ փորձ տվեց մեզ»։

Սամվել Կարապետյանը նաև պատասխանել է հարցին, թե   ինչպե՞ս է որոշվել, որ ընկերության անունը պետք է լինի «Տաշիր». «Մեր շրջանը կոչվում էր Կալինինոյի շրջան։ Ուսանողի էի, դասախոսները հարցնում էին՝ որտեղի՞ց ես, ասում էի՝  Կալինինոյի շրջանից, 90 տոկոսը պատկերացում չուներ այդ շրջանի մաիսն։ Դա ինձ ցավ էր պատճառում։ Այդ ժամանակվանից մեջս ցանկություն կար, որ ամեն ինչ պետք է անեմ, որ մարդիկ կոնկրետ իմանան, թե ես որտեղից եմ։ Հիմա արդեն շատերը, նույնիսկ աշխարհում կոնկրետ գիտեն՝ Տաշիրը որտեղ է»։

Ս. Կարապետյանը ասել է, թե որն է  եղել իր առաջին աշխատանքը. «Երբ ուսանող էի, իմ հորեղբայրները խոպանչիներ էին։ Տաշիրից բրիգադներ էին տանում Ռուսաստան ասֆալտ անելու։ Ես և եղբայրս ամեն տարի, ամռան երեք ամիսներին, գնում էինք իրենց մոտ՝ ասֆալտ անելու, որպեսզի օգնեինք ծնողներիս։ Ձեռքով, ահավոր ծանր աշխատանք էր։

Մի հատ կատոկ էր, մնացածը մեր ձեռքերն էին։ Բայց մենք մեր ձեռքերով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան Փաշինյանն իր գերմանական տեխնիկայով։ 

Աշխատածս գումարի կեսը տալիս էի ծնողներիս, կեսը հետս բերում էի Երևան։ Զեյթունի հանրակացարանում էի ապրում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշխատանքում հաջողության գրավականը 24 ժամ աշխատելն է, համառությունը, գործից հասկանալը. Սամվել Կարապետյան