Լիոնում մայիսի 1-ի ցույցի ժամանակ մի քանի մարդ է ձերբակալվել
Հասարակություն
19:03 01/05/2026
Աշխարհ

Լիոնում մայիսի 1-ի ցույցի ժամանակ մի քանի մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայի Լիոն քաղաքում մի քանի մարդ է ձերբակալվել մայիսմեկյան ցույցի ժամանակ արմատականների և իրավապահ մարմինների միջև բախումներից հետո։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։

«Ցուցարարների ավտոշարասյան մեջ նկատվել են մի քանի տասնյակ «Սև բլոկ» շարժման արմատականներ։Նրանք հրավառություն են արձակել անվտանգության ուժերի վրա, որոնք պատասխանել են արցունքաբեր գազով։ Ցույցի շրջանակներում ձերբակալվել է չորս մարդ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Լիոնում ցույցին մասնակցել է ընդհանուր առմամբ 6500 մարդ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder