Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Միսակ Մեծարենց փողոցով անցնող ջրատարում տղամարդու դի կա։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ովքեր տղամարդու մարմինը դուրս են բերել ջրատարից և պատգարակով մոտեցրել դիատարին։
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է։