Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում. Ի՞նչ է խոստանում «Միասնության թևեր»-ը աշխատողներին
Մայիսի 1-ին՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը, «Միասնության թևերը» ներկայացնում է նախընտրական ծրագրի սեղմագրի այն հատվածը, որն ուղղված է աշխատող մարդուն պաշտպանելուն և աշխատատեղեր ստեղծող տնտեսություն կառուցելուն։
Ինչ է նախատեսում կուսակցությունը աշխատանքի ոլորտում և աշխատող մարդուն պաշտպանելու համար.
-
Կբարձրացնենք նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակները՝ արժանապատիվ կյանք ապահովելու համար։
-
Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով։
-
Կստեղծենք վերապատրաստման կենտրոններ՝ ապահովելով 10,000-ից ավելի քաղաքացու մուտքը բարձր եկամուտ ապահովող ոլորտներ։
-
Չմշակվող հողատարածքներն ու լքված շինությունները կտրամադրենք զարգացման ծրագրեր ներկայացնողներին։
-
Հայաստանը կդարձնենք արտադրական և տեխնոլոգիական երկիր՝ արդյունաբերական գոտիներով, որտեղ կլինի գրեթե զրոյական հարկային համակարգ և պարզ վարչարարություն։
-
Կներդնենք նոր հարկային համակարգ․ նախքան դրա գործարկումը կվերականգնենք մինչև 2025 թվականի հունվարի 1-ը գործող հարկային ռեժիմը։
-
Կվերացնենք շրջանառության հարկն ու ԱԱՀ-ն՝ փոխարենը ներդնելով պարզ՝ 5 %-անոց հարկ:
-
Կվերացնենք հավասար հարկման անարդար մոտեցումը․ քիչ եկամուտը կհարկվի քիչ, շատ եկամուտը՝ շատ։
-
Քաղաքացին կկարողանա գնել բիզնեսի բաժնետոմսեր՝ արժեթղթերի շուկան կլինի հասանելի բոլորին։
-
Կներդնենք թվային դրամ՝ ապահովելով պետական ֆինանսների թափանցիկություն և վերահսկելիություն։
-
Կստեղծենք գյուղատնտեսական արտադրանքի մթերման և ագրոխորհրդատվության կենտրոններ։
-
Ոռոգման ջրի վճարը, բացի արտադրության ու գործարար նպատակների, գյուղացիների համար լինի կես հեկտարը՝ 500 դրամ, 1 հեկտարը՝ 1000 և այդպես շարունակ։
-
Կապահովենք օտարերկրյա շուկաների հասանելիություն, գյուղմթերքի բրենդավորում և լոգիստիկ ուղեկցում։
-
Կզարգացնենք ապահովագրությունը, այդ թվում՝ անասունների անկումը և բերքի ոչնչացումը փոխհատուցելով։
-
Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում։
-
Բազմազավակ ընտանիքի եկամտային հարկը կհաշվարկվի ընդհանուր եկամտից՝ նվազեցնելով հարկի չափը յուրաքանչյուր երեխայի համար։
-
Կվերականգնենք «Գյուղական ուսուցիչ» ծրագիրը՝ տրամադրելով մինչև 0% վարկ, մեկնարկային ֆինանսավորում, իսկ երկարաժամկետ աշխատանքի դեպքում՝ հողամաս կամ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև զինծառայությունից տարկետում։
-
Խրախուսելու ենք ուսուցչի մասնագիտական զարգացումը․ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ոչ մի ուսուցիչ աշխատանքը չի կորցնի։
-
Պետական առողջապահական հաստատություններում աշխատող բժիշկների համար կներդրվեն որակյալ, շարունակական վերապատրաստման և վերամասնագիտացման ծրագրեր։
-
Կներդրվի բուժաշխատողների և մանկավարժների վարձատրության նոր համակարգ. հաշվի կառնվեն աշխատանքի վայրը (հատկապես՝ մարզերում), ռիսկայնությունը, ծանրաբեռնվածությունը և այլն։
-
Բուժաշխատողներն ու ուսուցիչներն այլևս չեն ներգրավվի վարչարարական աշխատանքներում․ բժիշկը պետք է բուժի, ուսուցիչը՝ սովորեցնի։