Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբ Հայաստանի իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում, նշանակում է, որ միջազգային հանրությունը ևս չի արձագանքելու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Ստեփանակերտի մշակութային ժառանգության ոչնչացման մասին
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը խոսել են հայ ժողովրդի արժանապատվության և ՔՊ-ի նախընտրական թեզերի մասին։ Մասնավորապես, անդրադառնալով Ստեփանակերտում մշակութային ժառանգության ոչնչացմանը և ՀՀ իշխանությունների լռությանը, Ռոբերտ Քոչարյանը նշել է․
«Ադրբեջանի գործողությունները կապված են այն հանգամանքի հետ, որ իրենք հաստատ գիտեն, որ այս իշխանությունները չեն արձագանքելու: Երբ Հայաստանի իշխանությունը որևէ կերպ չի արձագանքում, նշանակում է, որ միջազգային հանրությունը ևս չի արձագանքելու»։
Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամաբ՝ եկեղեցին քանդելուն արձագանքելը կոնֆլիկտ է առաջացնում, բայց եկեղեցին քանդելը կոնֆլեկտածին չէ։
«Եթե խաղաղությունը մի կողմին է պետք, ապա դա խաղաղություն չէ, հարատև չէ։ Նրանք այս թեզով արմատից քանդում են խաղաղության հետ կապված իրենց թեզերը։ Ի՞նչ է նշանանակում՝ խաղաղությունը մեզ է պետք։ Միակողմանի խաղաղություն չի լինում»,-ասաց նա։
ՀՀ երկրորդ նախագահը նաև ավելացրեց, որ երբ քո մշակութաին ժառանգության հետ այդպես են վերաբերում, ու դու որևէ կերպ չես արձագանքում այդ վանդալիզմին, սա նշանակում է, որ դու ծառայում ես այլ երկրի շահերին։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։