Թուրքիան Հայաստանի իշխանության թուլության «պոչից բռնել» է և անընդհատ ինչ-որ բաներ է պարտադրելու․ Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
21:17 01/05/2026
Հայաստան

Թուրքիան Հայաստանի իշխանության թուլության «պոչից բռնել» է և անընդհատ ինչ-որ բաներ է պարտադրելու․ Ռոբերտ Քոչարյան

 «Մեր հարաբերություններում Թուրքիայի հետ, շատ արագ ինձ համար պարզ էր, որ Թուրքիան այս հարցը կապելու է Ղարաբաղի կարգավորման հետ, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հետ»,- այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և սահմանի բացման հնարավորություններին։

«Հետո իրենք ակնարկ են անելու՝ ասելով ձեր գերբից Արարատը հանեք, անձնագրերից արդեն հանեցին և այսպես շարունակ։ Իրենք մեր Հայաստանի իշխանության թուլության «պոչից բռնել» են և անընդհատ ինչ-որ բաներ են պարտադրելու։ Չափազանց գերագնահատված է Հայաստանի տնտեսական հնարավոր ազդեցությունը՝ Թուրքիայի տնտեսության վրա սահմանի բացման պարագայում։ Չկա, այդ ծավալները չկան, որ ստացած օգուտը կգերակշռի իրենց ավելի շատ ռազմավարական  մոտեցումներինը։ Իրենց ապագան ազդեցություն է Ադրբեջանի վրա, ազդեցությունը Ադրբեջանի ճանապարհով նաև Կենտրոնական   Ասիայի երկրների վրա»,-նշել է Քոչարյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder