Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում
Սպորտ
18:41 01/05/2026
Հայաստան

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն այս ամռանը կրկին կմեկնի Միացյալ Նահանգներ՝ անցկացնելու հերթական ստուգողական հանդիպումը: Այս մասին  տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

«Հունիսի 27-ին մեր ընտրանին, Ռեքս Կալամյանի գլխավորությամբ, ընկերական խաղում ուժերը կչափի Պանամայի ազգային հավաքականի հետ»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder