Ի՞նչ գինի խմել խորովածի հետ
Հասարակություն
17:40 01/05/2026
Աշխարհ

Ի՞նչ գինի խմել խորովածի հետ

Խորովածի հետ ավանդաբար մատուցվում է կարմիր գինի։  Բայց եթե այն պատրաստվում է բանջարեղենով կամ ձկով, սպիտակ գինին առավել հարմար է։ «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է «Ռոսկաչեստվո»-ի ղեկավարի տեղեկալ Ելենա Սարացևան։

«Ավանդաբար մենք սովոր ենք կարմիր գինուն, բայց այսօր խորովածի մատուցումը դարձել է բազմազան, և այն պատրաստվում է ոչ միայն մսով, այլև բանջարեղենով և ձկով։ Եթե խորովածը պատրաստվում է բաց կրակի վրա կամ խորովվում է բանջարեղենով, սպիտակ գինին հարմար է»,-ասել է նա։

Ելենա Սարացևան ընդգծել է, թե խոսքը վերաբերում է գինու համար որպես հումք ծառայած խաղողի տեսակներին, ապա գործում է հիմնական կանոնը՝ որքան ծանր է խորովածը, այնքան ծանր է սոուսը (օրինակ, եթե օգտագործվում է լոլիկի կետչուպ), ուրեմն ավելի թթվային պետք է լինի գինին՝ համը հավասարակշռելու համար։

Կազմակերպության փոխղեկավարը նշել է,  եթե օգտագործվում են լրացուցիչ համեմունքներ, ապա ավելի ճիշտ կլինի համադրել քաղցր գինի։ Նա հավելել է, որ սապերավի գինին ավանդաբար խորհուրդ է տրվում գառան խրովածի համար, մինչդեռ Մերլոն կարող է համադրվել խոզի խորովածի հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder