Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարո՞ղ է փոխնակ մայրությամբ ծնված երեխան մկրտվել: Հարցին պատասխանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը.
«Հայոց եկեղեցին դեռևս պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել փոխնակ մայրության և կենսաէթիկայի մի շարք հարցերի վերաբերյալ, մինչդեռ կաթոլիկ ու ուղղափառ եկեղեցիները խստորեն դատապարտել են մարդկային վերարտադրողականության ցանկացած տեխնիկական միջամտություն։
Մի կողմ թողնելով այս խնդրի աստծաբանական, էթիկական, հոգեբանական և այլ հարցերը, փաստ է, որ այս ճանապարհով ծնված բազում երեխաներ կան, ուստի այս իրավիճակում խնդրին պետք է մոտենալ առավելապես հովվական դիտանկյունից, մինչև պաշտոնական դիրքորոշման ի հայտ գալը։
Ամեն երեխա ծնվում է մեղքով և կարիք ունի մկրտության, Քրիստոսով փրկագործությամբ։ Երեխան մեղավոր չէ, որ ծնվել է այդ ճանապարհով։ Ուստի եթե ծնողները ցանկանան մկրտել իրենց զավակին, ապա եկեղեցին որևէ խնդիր չպետք է հարուցի»։