Այսօր Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակ են երթևեկության և կայանման համար
Հասարակություն
09:47 01/05/2026
Հայաստան

Այսօր Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակ են երթևեկության և կայանման համար

Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝  նվիրված Աշխատավորի օրվան: 

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ  այսօր ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանարապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք: 

Հաշվի առնելով միջոցառումն անվտանգ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը՝ 30.06.2026թ. կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակ են երթևեկության և կայանման համար։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder