Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մինչև ծանոթ չունենաս, աշխատանքի չես ընդունվի... այսքան ժամանակ ո՞ր գործարանն են բացել. Մայիսմեկյան հարցում
Այսօր Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրն է։ Օրվա առիթով Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել՝ նշելով, որ 2018 թվականից վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ։
Panorama.am-ը հարցում անցկացրեց Երևանում արդյո՞ք մարդիկ հեշտությամբ կարողանում են աշխատանք գտնել։ Թեև Փաշինյանի մատնանշած՝ 280 հազար աշխատատեղ ստեղծելուն, այսօր մարդիկ դժվարությամբ են տեղավորվում աշխատանքի, կամ ընդհանրապես չեն էլ գտնում աշխատանք։
«Գործ որտե՞ղ կա։ Մինչև ծանոթ չունենաս, աշխատանքի չես ընդունվի։ Պահակի համար էլ պետք է ծանոթ ունենաս։ Այսքան ժամանակ ո՞ր գործարանն են բացել։ Շատերը կան, որ ուզում են աշխատել, տեղ չկա։ Իսկ եթե մարդ թոշակի է անցնում, ընդհանրապես աշխատանք չկա։ Թոշակառուն անտեսված է։ Այդ ավելացված 10 հազար դրամ թոշակը ոչ մի բան էլ չի տալիս։
Աշխատողն էլ չի կարողանում լավ ապրի»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ իր կինը չի կարողանում աշխատանք գտնել, «ասում են՝ 18 տարեկան աղջիկ է պետք»։
Քաղաքացիներն ասացին նաև, որ իրենք շատ են տեսել՝ խանութները վաճառողուհիների կարիք ունեն, բայց դիմող չկա. «Երևի աշխատաժամը երկար է, մարդիկ չեն գնում դրա համար»։
Քաղաքացիներից մեկն ասաց. «Եթե Հայաստանում աշխատատեղ չլիներ, հնդիկները չէին գա Հայաստան՝ աշխատելու»։
Մանրամասն՝ տեսանյութում։