Ադրբեջանը կասեցրել է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում
Քաղաքական
19:14 01/05/2026
Տարածաշրջան

Ադրբեջանը կասեցրել է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում

Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ոլորտներում՝ նրա հակաադրբեջանական գործունեության պատճառով։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությունը։

«Միլլի Մեջլիսը որոշում է ընդունել Եվրախորհրդարանի հակաադրբեջանական գործունեության վերաբերյալ։ Փաստաթուղթը խորհրդարանի լիագումար նիստում կարդացել է փոխխոսնակ  Ասկերովը։ Որոշման համաձայն՝ Միլլի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ոլորտներում», - ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը կասեցրել է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում