Պապոյան. Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ
Քաղաքական
17:45 01/05/2026
Հայաստան

Պապոյան. Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանն արձագանքել է Վայլդբերիսի հետ կապված հայ արտադրողների խնդրին.

«Փաստ 1: Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ։

Փաստ 2: Խնդրից հատկապես ուրախացել ու հրճվում են այդ 2 ուժերին սատարող ռևանշիստները (տասնյակներով արդեն ինքնահրճվում եմ այն փաստից, որ հայ արտադրողի համար խնդիրներ են ստեղծվել)։

Փաստ 3: Այս հարցն էլ ենք լուծելու։ Դուք այս օրվան հասաք ամիսներ շարունակ այլ երկրների չինովնիկներին Հայաստանի վրա դանոս գրելով, մենք շուտով կլուծենք հարցը։

Փաստ 4։ Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պապոյան. Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ