Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խորովածի հետ ավանդաբար մատուցվում է կարմիր գինի։ Բայց եթե այն պատրաստվում է բանջարեղենով կամ ձկով, սպիտակ գինին առավել հարմար է։ «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է «Ռոսկաչեստվո»-ի ղեկավարի տեղեկալ Ելենա Սարացևան։
«Ավանդաբար մենք սովոր ենք կարմիր գինուն, բայց այսօր խորովածի մատուցումը դարձել է բազմազան, և այն պատրաստվում է ոչ միայն մսով, այլև բանջարեղենով և ձկով։ Եթե խորովածը պատրաստվում է բաց կրակի վրա կամ խորովվում է բանջարեղենով, սպիտակ գինին հարմար է»,-ասել է նա։
Ելենա Սարացևան ընդգծել է, թե խոսքը վերաբերում է գինու համար որպես հումք ծառայած խաղողի տեսակներին, ապա գործում է հիմնական կանոնը՝ որքան ծանր է խորովածը, այնքան ծանր է սոուսը (օրինակ, եթե օգտագործվում է լոլիկի կետչուպ), ուրեմն ավելի թթվային պետք է լինի գինին՝ համը հավասարակշռելու համար։
Կազմակերպության փոխղեկավարը նշել է, եթե օգտագործվում են լրացուցիչ համեմունքներ, ապա ավելի ճիշտ կլինի համադրել քաղցր գինի։ Նա հավելել է, որ սապերավի գինին ավանդաբար խորհուրդ է տրվում գառան խրովածի համար, մինչդեռ Մերլոն կարող է համադրվել խոզի խորովածի հետ։