Գյումրիում փողոցներ են փակվելու
Հասարակություն
13:31 02/05/2026
Հայաստան

Գյումրիում փողոցներ են փակվելու

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ Գյումրի կատարելիք այցով պայմանավորված, քաղաքում նախատեսվում են ժամանակավոր երթևեկության սահմանափակումներ։

Գյումրու համայնքապետարանից հայտնում են, որ մայիսի 2-ից մասնակիորեն փակ են լինելու Հաղթանակի պողոտայից մինչև Հասմիկ Կիրակոսյան փողոց (նախկինում՝ Սպանդարյան) տանող հատվածները ։

Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Գյումրի է գնալու Ֆրանսիայի վարչապետ Էմանուել Մակրոնը, ներկա է լլինելու Վարդանանց հրապարակում կայանալիք համերգին։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրիում փողոցներ են փակվելու