Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան
«Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն, քանի որ հիմա Հայաստանի մասին բոլոր որոշումները կայացվում են Ադրբեջանում»,-«5 հարց ապագա վարչապետ Սամվել Կարապետյանին» շարքի հերթական հաղորդման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Ըստ նրա, Փաշինյանն ամեն ինչ արել է, որ թշնամացնի հարաբերությունները Հայաստանի հիմնական դաշնակիցների հետ, ինչը շատ արագ պետք է վերականգնել։
«Մենք պետք է ունենանք բարեկամանական հարաբերություններ ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, Չինաստանի հետ, ինչպես նաև մեր բարեկամ Ռուսաստանի հետ։ Միայն այդպես մենք կարող ենք լուրջ երաշխավորություններ ապահովել գերտերություններից»,- ասել է Ս. Կարապետյանը։
Նա նշել է, որ 2020 թվականից հետո ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան Նիկոլ Փաշինյանի հետ ոչ մի հարց չեն քննարկում, Ադրբեջանի նախագահն անում է հայտարարություններ, փոքրիկ խմբակն իր ղեկավարի հետ վազելով կատարում են այդ հայտարարությունները։
«Մենք այդ ամենը կանգնեցնելու ենք»,- ընդգծել է Ս. Կարապետյանը։
Նա նաև հայտարարել է. «Ադրբեջանն ամենաշատը Հայաստանում կարող է լինել փոքրիկ խմբակի երաշխավորը, Հայաստանի երաշխավորը լինելու է Հայաստանի ուժեղ բանակը, ուժեղ ժողովուրդը, խոշոր գերտերությունները, տարածաշրջանային շահեր ունեցող երկրները»։