Հայաստան կգա ոչ թե Էրդողանը, այլ նրա տեղակալը
Քաղաքական
16:04 02/05/2026
Հայաստան

Հայաստան կգա ոչ թե Էրդողանը, այլ նրա տեղակալը

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում  է «Անադոլու» գործակալությունը։

«Յըլմազը կներկայացնի Թուրքիան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 4-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապերի ընդլայնման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված ավելի սերտ համագործակցության և համակարգմանն ուղղված քայլերը: Կքննարկվեն նաև տարածաշրջանում վերջին զարգացումները և գլոբալ խնդիրները»,- հաղորդում է աղբյուրը։

Նշվում է՝ փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի այցը Երևան կլինի այս մակարդակի առաջին այցը Թուրքիայից Հայաստան։ Գագաթնաժողովը, որին հրավիրված են ԵՄ 27 անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև այլ եվրոպական երկրներ և Կանադա, նախատեսվում է շարունակել Իռլանդիայում նոյեմբերին։

Ադրբեջանի մասնակցության մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել:

Ավելի վաղ տեղեկություններ են տարածվել, որ Հայաստանը գագաթաժողովին մասնակցելու համար հրավեր է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստան կգա ոչ թե Էրդողանը, այլ նրա տեղակալը