Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին «վերականգնվել է իր նախնական տեսքով». Ալիևի օգնական
Քաղաքական
11:28 02/05/2026
Տարածաշրջան

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին «վերականգնվել է իր նախնական տեսքով». Ալիևի օգնական

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին «վերականգնվել է իր նախնական ճարտարապետական ​​ոճին համապատասխան»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին գրել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Ղազանչի եկեղեցին վերականգնվել է իր նախնական ճարտարապետական ​​ոճին համապատասխան։ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր օրինական շենքերը, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պաշտպանված, պահպանված և վերականգնված են ազգային օրենսդրությանը համապատասխան», - նշել է նախագահի օգնականը՝ հրապարակելով նաև տեսանյութ։ 

Հաղորդվում է, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​​​կորպուսի ներկայացուցիչները այցելել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի։ 

Իսկ մինչ ադրբեջանական «վերականգնումը», այսպիսին էր Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder