Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր էր մեկնել ութ մարտական հաշվարկ
Հասարակություն
08:06 02/05/2026
Հայաստան

Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր էր մեկնել ութ մարտական հաշվարկ

Մայիսի 1-ին, ժամը 22։34-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող պահեստում։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 2-ին, ժամը 00։22-ին, մարվել՝ 04։18-ին։ Այրվել են լամինատ, դռների և հատակի շրիշակներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր էր մեկնել ութ մարտական հաշվարկ