Խոշոր հրդեհ Նոր Արեշում. Դեպքի վայր են մեկնել հրշեջների, փրկարարների ու բժիշկների խմբեր
Հասարակություն
20:18 02/05/2026
Հայաստան

Խոշոր հրդեհ Նոր Արեշում. Դեպքի վայր են մեկնել հրշեջների, փրկարարների ու բժիշկների խմբեր

Մայիսի 2-ին, ժամը 19։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 37-րդ փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։43-ին, մարվել՝ 19։55-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են տանտերերն ու քաղաքացիները։

Քաղաքացիները տեղում հրշեջներին հայտնել են, որ բացառվում է հրդեհը լինի գազից, քանի որ այդ հատվածում գազամատակարարում չի եղել։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Էրեբունու ոստիկանները պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարը՝ արխիվից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder