Երևանի կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կկազմակերպվի հեռավար․ ԿԳՄՍՆ
Կրթություն, գիտություն
10:13 02/05/2026
Հայաստան

Երևանի կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կկազմակերպվի հեռավար․ ԿԳՄՍՆ

Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 

Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության։

Հիշեցնենք, որ մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի  գագաթնաժողովը, որի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, փակ են լինելու մի շարք ճանապարհահատվածներ։ Իսկ մայիսի 4-ը կառավարությունը հայտարարել է ոչ աշխատանքային օր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder