Անահիտ Մանասյանը՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների մասին
Իրավունք
11:15 02/05/2026
Հայաստան

Անահիտ Մանասյանը՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների մասին

«Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ՄԻՊ գրասենյակի  հաղորդմամբ, Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման շրջանակում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Նա ասել է, որ թեմային անդրադարձել է անընդհատ, առանց որևէ դիմումի` սեփական նախաձեռնությամբ, և շարունակելու է բարձրաձայնել այն՝ օգտագործելով ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային գործիքները:

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ Պաշտպանը նշել է, որ միշտ կարևոր է հստակեցնել համանման այցերի նպատակը. «Եթե քաղաքացիների կարծիքով` նման այցերի նպատակը պետք է լինի իմ կողմից մշտադիտարկում իրականացնելը, ապա պետք է արձանագրել, որ դա անհնար է այլ պետության տարածքում»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անահիտ Մանասյանը՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների մասին