Զելենսկին ժամանեց Հայաստան
Քաղաքական
17:01 03/05/2026
Հայաստան

Զելենսկին ժամանեց Հայաստան

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Այդ մասին հայտնում է կառավարությունից։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը դիմավորել է նաև Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենին, Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորենին, Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկին,  Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder