Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Ուժեղ Հայաստանի» նկատմամբ ընտրական գործընթացի հավասարության սկզբունքը բացահայտ կերպով խախտված է. Մելոյան
«Մենք մեր բոլոր ջանքերը ներդրել էինք, որպեսզի ունենայինք իդելական փաստաթղթային իրավաշրջանառություն, արդյունքում այսօր պաշտոնապես գրանցվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքը»,-ԿԸՀ-ի դիմաց ասաց սահմանադրագետ Գոհեր Մելոյանը;
Նրա խոսքով՝ Աստծո նախախնամությունը կա «Ուժեղ Հայաստանի» նախաձեռնած գործընթացում, ինչի մասին փաստում է 3-րդ համարի տակ գրանցվելը։
«3-ը Աստծո սուրբ Երրորդությունն է խորհրդանշում, հաջողակ թիվ է և մենք համոզված ենք, որ այս թվով հաղթական մեկնարկը տրված է և ամեն ինչ անելու ենք, որ մեր քաղաքացիների կամքը ապահով տեղ հասցվի»,-ասաց Մելոյանը
Նա նաև նշեց, որ այն քաղաքական ուժն է ներկայացնում, որի նկատմամբ ընտրական գործընթացի հավասարության սկզբունքը բացահայտ կերպով խախտված է;
«Այդ մասին բազմաթիվ արձանագրումներ են արել միջազգային գործընկերները։ Մեր կուսակցության քաղաքական առաջնորդ Սամվել Կարապետյանն անազատության պայմաններում է, այդ անազատությունն արհեստական է։ Նրա նկատմամբ սահմանափակումներն ամբողջովին վերացել են, միայն նրա ազատ տեղաշարժի հնարավորությունն է սահմանափակված»,-ասաց Գոհար Մելոյանը։