Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Այդ մասին հայտնում է կառավարությունից։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը դիմավորել է նաև Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենին, Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորենին, Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկին, Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշին։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder