Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով ժամանեց Երևան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորեց Վահագն Խաչատուրյանը։ Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին Երևանում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։Մայիսի 5-ին կմեկնարկի նրա պետական այցը Հայաստան։ Տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով:
Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև կայցելի Մատենադարան: Տեղի կունենա նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը Փաշինյանի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։