Չեմ հանգստանա, մինչև Զելենսկին այստեղից չգնա. Երևանում թեժ վեճի են բռնվել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմնակիցները
Քաղաքական
17:12 04/05/2026
Հայաստան

Չեմ հանգստանա, մինչև Զելենսկին այստեղից չգնա. Երևանում թեժ վեճի են բռնվել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմնակիցները

Մարզահամերգային համալիրի դիմաց թեժ վեճի են բռնվել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմանկիցները։ Երբ օտարազգի տղամարդը փորձել է հանգստացնել բարկացած կնոջը, նա արձագանքել է՝ չի հանգստան, քանի դեռ Զելենսկին չի գնացել։

Ուկրաինայի նախագահ Վոլոդմիր Զելենսկին հանդիպել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո լքել է համալիրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder