Մենք արցախցիների իրավունքները և Հայաստանի ժողովրդավարության հիմնահարցերը ներկայացնելու համար ենք հավաքվել այստեղ. Արտակ Բեգլարյան
Քաղաքական
09:48 04/05/2026
Հայաստան

Մենք արցախցիների իրավունքները և Հայաստանի ժողովրդավարության հիմնահարցերը ներկայացնելու համար ենք հավաքվել այստեղ. Արտակ Բեգլարյան

«Մենք արցախցիների իրավունքները և Հայաստանի ժողովրդավարության հիմնահարցերը ներկայացնելու համար ենք հավաքվել այստեղ։ Իրականությունն այնպիսին է, որ մինչ գործող իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարվում են»,-բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա հիշեցրեց Հանրապետությունում առկա քաղբանտարկյալներին, ատելության խոսքի, բռնաճնշումների և եկեղեցու դեմ տարվող պայքարի մասին։

«Մինչ նրանք խոսում են խաղաղության և արցախցիների իրավունքների պաշտպանության մասին՝ իրականությունն այն է, որ մեր բոլոր իրավունքները ոտնահարվում են, իսկ իշխանությունները դրա հեղինակն են կամ աջակցում են ադրբեջանական խախտումներին»,- ասաց Բեգլարյանը՝ նշելով որ եվրոպական քաղաքական համայնքից պահանջելու են, որ այդ խնդիրները լինեն պատշաճ ուշադրության կենտրոնում։

Նաընդգծեց, որ թե արցախի հարցում, թե Հայաստանի ժողովրդավարության հարցում եվրոպական երկրներն աջակցում է Փաշինյանին, ինչն անընդունելի է։

Բեգլարյանը բարձրացրեց գերիների վերադարձի, արցախցիների  մշակութային և մասնավոր սեփականության պաշտպանության և վրադարձի իրավունքների պաշտպանության հարցը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder