Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խնդրում եմ՝ դա մի՛ արեք հայ ժողովրդի ու Հայաստանի հաղթական անցյալի հաշվին․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․
«Էմանուել Մակրոնի սուտը
Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ասում է՝ «ութ տարի առաջ, ոչ ոք այստեղ չէր գա»:
Նիկոլը կազմակերպեց հեղափոխությունը (փաստացի՝ Հայաստանին կանգնեցնելով գոյաբանսմական վտանգի առաջ) և շատերը (8 տարի հետո) առաջին անգամ եկան Հայաստան:
Թվաբանության ու վիճակագրության հետևից չընկնենք: Չթվարկենք, առաջին, երկրորդ և երրորդ նախագահների օրոք, դեպի Հայաստան՝ ԵՄ և աշխարհի շատ այլ երկրների լիդերների պաշտոնական ու աշխատանքային հարյուրավոր այցերը:
Վերցնենք միայն ֆրանկոֆոնիան: Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, 2017թ,-ին որոշվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում: Այդ որոշունը կայացնելիս Ֆրանսիայի նախագահը՝ ոչ միայն դեմ չի եղել «ՌԴ դեֆակտո արբանյակ» երկրում հավաքել ֆրանկոֆոն 57 լիդերներին, այլ ողջունել ու աջակցել է այդ որոշմանը:
Հարգելի պարոն Մակրոն, ես հասկանում եմ ձեզ: Ուզում եք ձեր Նիկոլին ամեն կերպ մաքուր դուրս բերել «թավշյա հեղափոխության» աղետալի հետևանքներից և նորից վերարտադրել նրա իշխանությունը:
Բայց խնդրում եմ, դա մի արեք հայ ժողովրդի ու Հայաստանի հաղթական անցյալի հաշվին: Վստահ եմ, դուք ավելի լավ գիտեք, որ մեզ՝ հայերիս, աշխարհում ավելի շատ էին հարգում ու գնահատում մինչև 2020թ, քան դրանից հետո»։