Ինչո՞ւ է Կիևը Բաքվին ֆոսֆորային զինամթերք մատակարարել 44-օրյա պատերազմի ժամանակ. Զելենսկին հարցն անպատասխան թողեց
Քաղաքական
11:47 04/05/2026
Հայաստան

Ինչո՞ւ է Կիևը Բաքվին ֆոսֆորային զինամթերք մատակարարել 44-օրյա պատերազմի ժամանակ. Զելենսկին հարցն անպատասխան թողեց

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը ժամանել է Երևան մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ Կիևը շարունակում է ակտիվ բանակցություններ վարել եվրոպացի գործընկերների հետ միջազգային կարևորագույն հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու և նրա՝ Եվրամիությանը միանալու ճանապարհին։

Ուկրաինայի նախագահն արագ լքեց ճեպազրույցի տարածքը՝ անպատասխան թողնելով լրագրողի հարցը, թե ինչո՞ւ էր Կիևը Բաքվին ֆոսֆորային զինամթերք մատակարարում Արցախի դեմ  2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։

Նշենք, որ այսօր մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիները, քաղաքական ու հասարակական գործիչներ իրենց հետ բերել էին նաև Զելենսկու լուսանկարով ցուցապաստառներ, որոնցից մեկի վրա գրված էր. «Զելենսկի, քո ատելությունը հայերի ու սերն Ալիևի նկատմամբ թույլ չի տալիս գալ Հայաստան։ Գնա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder