Մենք չենք հավատում կեղծ խաղաղությանը. Արցախցի գրող Հերմինե Ավագյան
Հասարակություն
13:34 04/05/2026
Հայաստան

Մենք չենք հավատում կեղծ խաղաղությանը. Արցախցի գրող Հերմինե Ավագյան

«Մենք չենք համակերպվում, մեր արդարության ձայնն ենք բարձրացնում.չի կարող լինել խաղաղություն, եթե Բաքվի բանտերում  շարունակում են մնալ հայ գերիներ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ որպես պատանդ»,- Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց արցախցի գրող Հերմինե Ավագյանը։

Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը։

Հ. Ավագյանը նշեց, որ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումից  հետո այսօր շարունակում է  մեկ այլ ցեղասպանություն՝ մշակութային ցեղասպանություն, ոչնչացնում է   պատմամշակութային ժառանգությունը՝ փորձելով դրանով ջնջել հայկական հետքը։

«Այս ամենը կատարվում է աշխարհի աչքի առաջ, եվրոպական այն առաջնորդների աչքի առաջ, որոնք այսօր այստեղ են։ Մենք էլ այդ մասին նորից ու նորից բարձրաձայնելու ենք, ասելու եք, որ չենք հավատում այն կեղծ խաղաղությանը, քանի դեռ կան նման հարցեր»։

Հերմինե Ավագյանը  շարունակում է  գեղարվեստական լեզվով՝ իր ստեղծագործությունների միջոցով  պատմել կարևորագույն հարցի՝ Արցախի հարցին մասին, որն այսօր փորձում են մոռացության մատնել։ Վերջերս լույս է տեսել արցախցի գրողի «Նամակներ դրախտից, որտեղ արդեն ոչ ոք չկա» հայերեն ու ֆրանսերեն գիրքը։ 

Մանամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder