Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջազգային անվտանգային իրավիճակը գնալով քայքայվում է, հիբրիդային կամ խառնածին սպառնալիքներ են առաջանում․ Մարտին
Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինը՝ Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ավարտից հետո նա շնորհակալություն հայտնեց հյուրընկալման համար, ապա EPC գագաթնաժողովը բնութագրեց «երաժշտական»։
«Դուք կարողացաք ցուցադրել Հայաստանի երաժշտության, երաժշտական մշակույթի գոհարները, հրաշալի սնունդը։ Դե, վեց ամիս ժամանակ ունենք՝ պատրաստվելու, այդ թվում՝ ԱԹՍ-ների շոուն կազմակերպելու համար, պետք է հասկանամ՝ ինչպես նույն կերպ կազմակերպել այդ միջոցառումը»,- խոսքի սկզբում ասաց Մարտինը, ապա շարունակեց․
Շարունակելով խոսքը Իռլանդիայի նախագահն ասաց, որ ելույթներից հասկացանք, թե որքան ազդեցիկ է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղակերտ» գործընթացը ։
«Իռլանդիայու հակամարտություն նույնպես եղել է՝ 30 տարի առաջ, և հակամարտությունից հետո ճանապարհ է հարթվել՝ նոր աշխատելաոճ որդեգրելու, ինչը ևս մեկ անգամ ընդգծել է ուժեղ առաջնորդ ունենալու անհրաժեշտությունը։ Այս մասին խոսվեց նաև Ադրբեջանի նախագահի ելույթում։ Գագաթնաժողովն այսօր մեծ շեշտ է դրել ապագա կառուցելու, միասնականություն, կայունություն Եվրոպայում, ընդգծվեց ԵՔՀ առանձնահատուկ արժեքը և կենսական նշանակությունը բոլորիս համար։Մենք խոսեցինք, որ միջազգային, անվտանգային իրավիճակը գնալով քայքայվում է, հիբրիդային կամ խառնածին սպառնալիքներ են առաջանում, որոնք լուրջ վտանգ են մեզ համար։
Քննարկեցինք հակամարտության հետևանքները սովորական մարդկանց կյանքի վրա և ինչպես պետք է նվազեցնենք մեր կախվածությունը և ամրապնդենք դիմակայունությունը, որպեսզի կարողանանք դիմադրել համաշխարհային խժդժություններին։ Ներկայիս էներգետիկ ճգնաժամը ևս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտ է մեր էներգետիկ կապերը խորացնել՝ փոխկապակցված ներդրումներ իրականացնելով ենթակառուցվածքում, էներգամատակարարման ցանցերում»,- նշեց պաշտոնյան։
Եվրոպացի քաղաքական գործիչը նաև անդրադարձավ թմրանյութի ապօրինի վաճառքի և հարակից սպառնալիքների դեմ պայքարին՝ կարևորելով համատեղ ջանքերով պայքարը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։