Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անհայտ կորածի հայր. Մեր որդիների հարցը չի կարող այս կառավարությունը լուծել
2020 թվականի արցախյան պատերազմում անհետ կորած Արման Աջպաղյանի հայրն այսօր եկել է Եվրոպական առաջնորդներից պահանջելու, որ մեծ ուշադրություն դարձնեն մարդասիրական հարցերին։
«Առանց այս թեմաների, երակարատև խաղաղության մասին խոսելն անտեղին է։ Մենք դիմել ենք Հայաստանի իշխանություններին, եղել են հանդիպումներ, իմ կարծիքով, այս հարցն ավելի ի վիճակ են լուծել Եվրոպական կառույցների ղեկավարները, քան մեր կառավարությունը»,-ասաց Արմանի հայրը։
Վերջին անգամ հայրը որդու հետ խոսել է 2020-ի հոկտեմբերի 14-ին, դրանից հետո որևէ լուր չեն ստացել։ Այդ ժամանակ Արմանը 2.5 ամսվա ծառայող էր։
Մինչ օրս Արմանի հարազատները որևէ հստակ լուր չունեն, թե ինչ ճակատագրի արժանացավ որդին։