Հայ մայրեր, որ դարձել են Լենինին սիրողներ
Իրավունք
15:19 04/05/2026

Հայ մայրեր, որ դարձել են Լենինին սիրողներ

Ուրիշ բացատրություն չկա, թե ինչպես կարող են մայրերը, պաշտոնապաշտ հայրերն էլ, իրենց երեխաներին՝ տղայիկ, աղջիկ, դնել ինչ-ինչ պաշտոնյաների ձեռքերի, գրկերի մեջ։ Փաշինյան Նիկոլ լինի, թե ուրիշ լենին, այ մայրեր ու հայրեր, ամոթ է՝ ինչու եք ոչ արյունակիցներին ձեր երեխաներին կպնել թողնում, դուք հո աննորմա՞լ չեք։

Քաղաքավարության, էթիկայի, մայրության, հայրության, բարոյականության, ամեն ինչում օգուտ չփնտրելու ամենասովորական դաստիարակությունից զուրկ եք մեծացե՞լ, երեխաներին օգտավետ օգտագործումներ եք դարձնում՝ ձեզ համար, որ Լենիններ են կպել նրանց,  լենինները՝  մարդկային ձևանալու համար ձեր երեխաների  տեսքի ազդեցությունը հանրության վրա օգտագործելը։

Կրթված չեք՝ լավ, սա ոչինչ, դաստիարակվա՞ծ չեք։ Օկ, երեխա ունենալով մարդկությա՞ն գամմաներ էլ չեք հասկացել։

Հրեն, Նիկոլը ինքն իրեն երեխայամոտ ցույց տալու համար էլ բռնում է նրանց, էլ հեռախոս է «նվիրում», էլ պաղպաղակ... Իսկ երեխաներին ուրիշների պաղպաղակն էլ, հեռախոսն էլ,  պետք չպիտի լինի։

Ֆեյսբուքում ինչ լուրի նկար կա, թե՝ Մակրոնը գրկում է հայ երեխային։ Այսինքն։ Սա իբր լավ լուր է, որ Մակրոնն է գրկել, թե վատ լուր է, որ Մակրոնը գրկել է։ Ցանկացած դեպքում երեխայի ծնողները անդաստիարակ են, որ թույլ են տվել գրկել իրենց երեխային։

Քեռին չէ, չէ՞։

Մակրոնը, որ սեփական կնոջից ապտակ է ստանում, կամ ապտակում է ԱՄՆ նախագահի «Հայաստանի վարչապետ» Էդի Ռամային էր հիշում, Մակրոնը՝ կատակի համար ապտակում, Էրդողանը Մակրոնի մատները սեղմում,...  Հայ ծնողներ, սրանք իրենց պաշտոնների պատճառով հարգանքարժա՞ն են ձեզ համար, դուք նման վարքով բռնի ու բռի քաղքենինե՞ր եք։

Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder