Փաշինյանը, մինչ երկրի ղեկավար դառնալն ունեցել է 10 աշխատող, որից 8-ին ամեն տարի փոխել է. Նարեկ Կարապետյան
Քաղաքական
15:25 04/05/2026
Հայաստան

Փաշինյանը, մինչ երկրի ղեկավար դառնալն ունեցել է 10 աշխատող, որից 8-ին ամեն տարի փոխել է. Նարեկ Կարապետյան

«Մեր երկրի ղեկավարը, մինչև երկրի ղեկավար դառնալն ունեցել է 10 աշխատող, որից 8-ին ամեն տարի փոխել է»,-Արթիկում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով, Փաշինյանը չի կարողացել իր մոտ աշխատատեղ ստեղծել, իր թիմի մեջ լավ միջավայր ստեղծել, ինչպե՞ս է հարյուր հազարվոր հայերի աշխատանքով ապահովելու։

«Ո՞վ է այն մարդը, որ պետք է գա այսօր Հայաստանին առաջնորդելու; Այդ մարդը մեզ պես, ձեզ պես մարդ է, ով ժամանակին գնացել է արտագնա աշխատանքի, հաջողությունների է հասել, բայց հիշողությունը տեղն է եղել, հիշել է իր հայրենի համայնքը, հիշել է իր հայրենիքը, ու հաջողության հասնելուց հետո ամեն անգամ աջակցել է իր հայրենիքին»,-նշել է Ն. Կարապետյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը, մինչ երկրի ղեկավար դառնալն ունեցել է 10 աշխատող, որից 8-ին ամեն տարի փոխել է. Նարեկ Կարապետյան