Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մենք արցախցիների իրավունքները և Հայաստանի ժողովրդավարության հիմնահարցերը ներկայացնելու համար ենք հավաքվել այստեղ. Արտակ Բեգլարյան
«Մենք արցախցիների իրավունքները և Հայաստանի ժողովրդավարության հիմնահարցերը ներկայացնելու համար ենք հավաքվել այստեղ։ Իրականությունն այնպիսին է, որ մինչ գործող իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարվում են»,-բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա հիշեցրեց Հանրապետությունում առկա քաղբանտարկյալներին, ատելության խոսքի, բռնաճնշումների և եկեղեցու դեմ տարվող պայքարի մասին։
«Մինչ նրանք խոսում են խաղաղության և արցախցիների իրավունքների պաշտպանության մասին՝ իրականությունն այն է, որ մեր բոլոր իրավունքները ոտնահարվում են, իսկ իշխանությունները դրա հեղինակն են կամ աջակցում են ադրբեջանական խախտումներին»,- ասաց Բեգլարյանը՝ նշելով որ եվրոպական քաղաքական համայնքից պահանջելու են, որ այդ խնդիրները լինեն պատշաճ ուշադրության կենտրոնում։
Նաընդգծեց, որ թե արցախի հարցում, թե Հայաստանի ժողովրդավարության հարցում եվրոպական երկրներն աջակցում է Փաշինյանին, ինչն անընդունելի է։
Բեգլարյանը բարձրացրեց գերիների վերադարձի, արցախցիների մշակութային և մասնավոր սեփականության պաշտպանության և վրադարձի իրավունքների պաշտպանության հարցը։