Մեր իրավունքների ու մեր шրյшն վրա հնարավոր չէ կառուցել խաղաղություն. Արտակ Բեգլարյան
Քաղաքական
14:11 04/05/2026
Հայաստան

Մեր իրավունքների ու մեր шրյшն վրա հնարավոր չէ կառուցել խաղաղություն. Արտակ Բեգլարյան

«Մենք ուղերձ ենք հղում եվրոպացի առաջնորդներին, որ իրականությունն այն չէ, ինչ ներկայացնում են Հայաստանի իշխանությունները, այլ այն է, որ արցախցիների իրավունքներն անտեսված են»,- Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրում այսօր կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը։

Նա ընդգծեց. «Մեր իրավունքների ու մեր արյան վրա հնարավոր չէ կառուցել խաղաղություն և դա խաղաղություն ու կայունություն չի բերելու տարածաշրջանին»:

Բեգլարյանն ասաց, որ Հայաստանում գործող իշխանություններն ընդհանրապես  ժողովրդավարական ճանապարհով չեն ընթանում,  այլ ժողովրդավարության ծխածածկույթի նեքո բազմաթիվ բռնաճնշումներ կան, ավտորիտար միտումներ, քաղբանտարկյալներ, եկեղեցու նկատմամբ ոտձգություններ, արցախցիների և այլ խմբերի հանդեպ ատելության խոսքի տարածում և այլն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր իրավունքների ու մեր шրյшն վրա հնարավոր չէ կառուցել խաղաղություն. Արտակ Բեգլարյան